«Սառույցի արքաները» վերադառնում են Երևան` նոր սառցե շոուով
Նոյեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի արքաները» («KINGS ON ICE») սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում-մյուզիքլը՝ սառույցի վրա: Գլխավոր դերերում եմ գեղասահքի լեգենդներ Եվգենի Պլյուշչենկոն և Իրինա Սլուցկայան։ Ներկայացման առաջին հատվածում ելույթ կունենան հայտնի մարզիկներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններն, ինչպես նաև շոուների հայտնի աստղեր։ Երկրորդ հատվածում կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների: Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձր տեխնոլոգիական հատուկ լուծումներով դեկորացիայի ներքո կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը: Նախագծի վրա աշխատել է ավելի քան 200 հոգանոց բազմազգ մասնագետներից կազմված թիմն աշխատում է՝ հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու վեհությունը խորհրդանշող լեգենդը ցուցադրելու համար: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
95Երեկ, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16220.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17220.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00