«56 ավազակներ, ովքեր ընդդիմացան ժողովրդի կամքին». ֆրանսիական պարբերականը՝ ԱԺ-ում ձախողված քվեարկության մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երեքշաբթի իր ողջ կազմով դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնին առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Ընդդիմադիր գործիչը ցուցարարներին կոչ արել մայիսի 2-ին վերսկսել բողոքի ցույցերը, գրում է ֆրանսիական Liberation պարբերականը: Պարբերականը նշում է, որ մայիսի 1-ին մարդիկ անհամբերությամբ էին սպասում. ժամեր շարունակ նրանք կանգնած էին Հանրապետության հրապարկում և սպասում էին Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի թեկնածուի հաղթանակին: «56 ավազակներ որոշեցին, որ իրավունք ունեն խանգարել ընտրությանն ու ընդդիմանալ ժողովրդի կամքին»,- ասվում է ֆրանսիական պարբերականի հոդվածում: Բացի այդ, հոդվածագիրը նշում է, որ դա բարցարձակ անարդար է: Նա նաև հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական քայլերթը սկսել էր մարտի 31-ից՝ Գյումրիից «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով: «Փաշինյանը դարձավ բոլորի սիրելին՝ առաջնորդելով սիրո և համերաշխության հեղափոխությունը»,- ընդգծում է հոդվածագիրը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24