Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Տոնական համերգ՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

425
Շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ., 22:15
Տոնական համերգ՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

Երևանի պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ՝ նվիրված գեղեցկության և մայրության տոնին: Արդեն ավանդույթ է դարձել նման համերգների կազմակերումը, որին մասնակցում են միայն կոնսերվատորիայի արտերկրից ժամանած ուսանողերը: Այս անգամ համերգին մասնակցել են ուսանողներ, որոնք ՌԴ, Վրաստանի, Լիբանանի, Իրանի, Բելառուսի քաղաքացիներ են: Մասնակիցները կատարել են հիմնականում հայ հեղինակների՝ Սայաթ-Նոբայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Համբարձում Բերբերյանի գործերը, հնչել են նաև ժողովրդական ու աշուղական երգեր: Կանանց տոնին նվիրված համերգին մասնակցել են կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության, Ջութակի, Դաշնամուրի և ժողովրդական երգեցողության բաժիններում սովորող ուսանողները: