Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

«Էդ չարաբաստիկ 4 գյուղերը պահելու հնարավորություն չկա». Հայկ Հովյան

146
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ., 22:06
«Էդ չարաբաստիկ 4 գյուղերը պահելու հնարավորություն չկա». Հայկ Հովյան

Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչի՞ համար եք ինձ ատում ու իմ նման էլի լիքը մարդու... Որ ասում ենք, թե էդ չարաբաստիկ 4 գյուղերը պահելու հնարավորություն չկա՞... Դրա՞ համար:
Ատելություն սերմանողը մանիպուլյատիվ ու կեղտոտ հարցադրումն է....
Չկա էտպիսի հայ մարդ, որ չուզենար էտ 4 գյուղերը մնային իրենց այսօրվա դե ֆակտո կարգավիճակում: Հենց էդպես... չկա:
Բայց կան հայ մարդիկ, որ ասում են՝ դրանք պահելու հնարավորությունը չկա ու կան հայ մարդիկ, որ ասում են՝ կա:
Չկա ուզող կամ չուզող հայ, կա հնարավորությանը հավատացող ու չհավատացող հայ՝ այս կամ այն փաստարկներից ելնելով:
Էդ կեղտոտ հարցադրումն ա հենց ատելության ակունքը՝ ուզում ես տաս, կամ չես ուզում տաս, եթե ուզում ես՝ թուրք ես, եթե չէ, հայ ես:
Եթե ես ասում եմ, որ, ցավոք սրտի, չկա պահելու հնարավորություն, ուրեմն պակաս հայ եմ, քան էն մեկը, որ ասում ա՝ ինձ չի հետաքրքրում հնարավորությունը՝ ինչ ուզում ա թող լինի.... Կա՞ արդյոք սրանից ավելի ազգադավ ու պառակտիչ հարցադրում:
Եթե խոսելու բան ունենք, պիտի խոսենք հնարավորության լինել-չլինելու մասին, այլ ոչ թե ով է հայ, ով չէ..... Առանց ատելության»:

Աղբյուրը`   Հայկ Հովյան