Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Որքա՞ն կարելի է հանդուրժել կոռումպացված ռեկտորի կամայականությունները». Բախշյանն անդրադարձել է Շիրակի համալսարանի դասախոսների աշխատանքից ազատման խնդրին

468
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 13:05
«Որքա՞ն կարելի է հանդուրժել կոռումպացված ռեկտորի կամայականությունները». Բախշյանն անդրադարձել է Շիրակի համալսարանի դասախոսների աշխատանքից ազատման խնդրին

«Պահոոոոոոոոոոոո, հարգելի ԿԳ նախարար, լավ, որքա՞ն կարելի է հանդուրժել կոռումպացված ռեկտորի կամայականությունները, Դուք շարունակելո՞ւ եք հանգիստ կողքից դիտել, թե ինչպես է այս անօրեն ռեկտորն աշխատանքից ազատել ապօրինությունները բացահայտող դասախոսներին, որոնց մասին նրանց ճանաչող մասնագետներն այնքան լավ են խոսում»,- ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանին գործից ազատելու խնդրին, գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ ավելի վաղ Գագիկ Համբարյանը «Ֆեյսբուքում» գրել էր. «Մարտի 14-ի ՀՀ ԱԺ Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի այս հարցազրույցը հիստերիա է առաջացրել ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի մոտ... Վերջինի որոշումը՝ գործից ազատել Գ. Համբարյանին և Հ. Խորիկյանին, տարրական անհարգալից վերաբերմունք էր մեր օրենսդիրների նկատմամբ... Սահակ Մինասյանը և իր հովանավորները թքած ունեն բոլորի վրա...»: