Թիլերսոնն ու Էրդողանը 3 ժամ խոսել են առանց թարգմանչի և սղագրողի
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի օրը անցկացրած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: Թիլերսոնը 3 ժամից ավել շարունակվող զրույցը «արդյունավետ և բաց» է անվանել, որն ուղղված է եղել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման փոխշահավետ ուղիների որոնմանը: Թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Էրդողանի վարչակազմին, հայտնել են, որ Էրդողանը Թիլերսոնին «մանրամասն ներկայացրել է Թուրքիայի առաջնահերթություններն, ինչպես նաև այն, թե ինչ է ակնկալում ԱՄՆ-ից երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացման հարցում»: Նշվում է նաև, որ կողմերը 3 ժամից ավել խոսել են առանց թարգմանչի և սղագրողի: Որպես թարգմանիչ հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, ում հետ ամերիկացի դիվանագետն առանձին պաշտոնական բանակցություններ է վարել: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24