Էքզյուպերի, Թումանյան, «Իմաստուն հեքիաթներ». շնորհանդեսներ մանկապատանեկան գրքի տոնավաճառի շրջանակում
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում անցկացվեն մի շարք նոր հրատարակությունների շնորհանդեսներ: Մասնավորապես, փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացվի «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար: Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը: Գրքի մեջ ընդգրկվածհեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ., առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Նշենք, որ ներկայացվելու է ժողովածուներիերկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն: Փետրվարի 21-ին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կներկայացվի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի բոլորովին նոր գիրքը, որը ներառում է «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի: Երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: |
«Չկարողացանք տեղական իշխանություններից ստանալ անհրաժեշտ հավանությունը». մանկական երկաթուղին չի վերակառուցվի
198210.04.2024, 23:36Մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղին․ ԱՆ
218127.03.2024, 23:48«Որտե՞ղ են պետական մարմինները. լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»․ Զառա Հովհաննիսյան
275014.03.2024, 09:48Ծնվել է վանաձորցի ընտանիքի 12-րդ երեխան
26805.03.2024, 11:00Mickey Mouse Funhouse-ը կցուցադրի Վարդավառի տոնին նվիրված դրվագ (տեսանյութ)
149029.02.2024, 22:36Վահագն Դավթյանը՝ «օղակներ» վարժության բրոնզե մեդալակիր
23724.02.2024, 21:24