Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գիտնականները թմրամոլության դեմ նոր պատվաստանյութ են ստեղծել

717
Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ., 14:55
Գիտնականները թմրամոլության դեմ նոր պատվաստանյութ են ստեղծել

ԱՄՆ-ի Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմաբժշկական կենտրոնի մասնագետները նոր պատվաստանյութ են մշակել, որը արգելափակում է հերոինի ազդեցությունը: Դեղամիջոցն արդեն լաբորատոր փորձարկումների է ենթարկվել մկների և առնետների վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medicinal Chemistry պարբերականում:
Օրգանիզմ ներթափանցելով՝ նոր դեղամիջոցը հակամարմիններ է արձակում, որոնք արգելափակում են թմրանյութային մոլեկուլների ներթափանցումը հեմատոէնցեֆալիկ պատնեշի միջով: Սա նշանակում է, որ թմրամոլն, անհրաժեշտ չափաբաժինն ստանալով, թմրանյութի ազդեցությունը չի զգում:
Մասնագետները նշում են, որ նոր պատվաստանյութը արգելակում է ոչ միայն հերոինի՝ գլխուղեղի վրա ազդեցությունն, այլև այլ թմրանյութերի: Հետազոտությունների եզրափակիչ արդյունքը տեսնելու համար գիտնականներին ևս մի քանի տարի անհրաժեշտ կլինի: