Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 1300-ը

97
Այսօր, 16:37
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 1300-ը

Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 1300-ը, հաղորդում է Figaro թերթը՝ հղում անելով Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներին։

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել էր, որ շաբաթ օրը ամբողջ երկրում տեղի ունեցած կենսապահովման ծախսերի բարձրացման դեմ զանգվածային ցույցերի ժամանակ ձերբակալվել է մոտ 1000 մարդ։
«Ֆրանսիայում ձերբակալվել է 1314 մարդ», - ասվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ այս տվյալները նախնական են և կթարմացվեն։ Ֆրանսիական իրավապահ մարմինները մի քանի հետաքննություններ են սկսել, հաղորդում է Figaro-ն։