Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը որսացել է հուսիների կողմից արձակված տասը հրթիռ

111
Այսօր, 14:31
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը որսացել է հուսիների կողմից արձակված տասը հրթիռ

Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Եմենից հուսիթ ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի հարավի ուղղությամբ արձակված 10 հրթիռ, հայտարարել է հուսիների դեմ արաբական կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։

«Հարավային տարածաշրջանի ուղղությամբ Հուսի ահաբեկչական խմբավորման կողմից արձակված տասը բալիստիկ հրթիռներ որսացվել և խոցվել են», - նշել է նա Х սոցիալական ցանցում իր միկրոբլոգում։

Ավելի վաղ արաբական կոալիցիան հայտնել էր, որ ՀՕՊ ուժերը խոցել են հուսիների կողմից թագավորության հարավ-արևմուտքում գտնվող Խամիս Մուշաիտ գյուղի մոտ արձակված թևավոր հրթիռը, որտեղ գտնվում է Սաուդյան Արաբիայի ռազմական ավիաբազան։