Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

«Եղեգնաձորի քաղաքապետը, փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել»․ Լիա Սարգսյան

100
Այսօր, 13:06
«Եղեգնաձորի քաղաքապետը, փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել»․ Լիա Սարգսյան

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։
Աղբյուրների փոխանցմամբ՝ բերման ենթարկելու պատճառը առայժմ հայտնի չէ, չկան հստակ հիմնավորումներ։ Տեղի ունեցողը հիշեցնում է Մարտունիում և Արթիկում կիրառված նույն սցենարը։
Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցել են. «Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։
Հիշեցնենք նաև, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան