Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը
![]() «Հետք»-ը գրում է. «Երևան-Սևան մայրուղի 16-17-րդ կմ 1 շինություն և Սևան-Երևան մայրուղի 16-17-րդ կմ 2 շինություն հասցեներում գտնվող կանգառասրահները կասկածելի հանգամանքներում սեփականաշնորվել են։ Կանգառասրահներից մեկնզղ այժմ արագ սննդի կետ է դարձել, մյուսը չի օգտագործվում։ Իսկ մարդիկ ստիպված են բաց երկնքի տակ սպասել ավտոբուսին, անձրևի ու ձյան ժամանակ էլ պատսպարվել մոտակայքում գտնվող կամրջի տակ։ Մասնավորեցումից հետո գետնանցումը փակվել է։ Այս տարվա օգոստոսի 26-ին այդ հատվածում փողոցն անցնելիս 25-ամյա մի երիտասարդ վրաերթի ենթարկվեց ու մահացավ։ 2660 քմ ընդհանուր մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող կանգառասրահներն ու սանհանգույցները 2008 թվականից պատկանում են «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին։ Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին Սուրեն Բալասյանի կողմից։ Սուրեն Բալասյանը Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հայրն է։ Հետագայում Սուրեն Բալասյանը դուրս է եկել ընկերությունից և հիմա «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ի 50% փայատերը նրա կինն է՝ Աննման Ղուկասյանը։ Հակոբ Բալասյանը Բյուրեղավան համայնքը ղեկավարում է 2008 թվականից՝ արդեն 18 տարի։ Հայաստանի անկախության առաջին տարիներից Բալասյանը աշխատել է պետական ապարտում։ 1991-1996 թվականներին եղել է Կոտայքի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալը։ Այնուհետև, երբ Կոտայքի շրջխորհրդի գործկոմը դարձել է Կոտայքի մարզպետարան, շարունակել է աշխատել մարզպետարանում՝ սկզբում որպես բաժնի պետ, ապա՝ աշխատակազմի քարտուղար։ Տիրազուրկ կանգառները 1992 թվականին «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ն դիմում է Կոտայքի շրջխորհրդի գործադիր կոմիտեին (Կոտայքի մարզպետարան)՝ խնդրելով թույլատրել Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնի գյուղի հատվածում գտնվող երկու կանգառասրահները վերակառուցել՝ դարձնելով խանութ-սրճարաններ։ Շրջխորհրդի գործկոմն էլ իր հերթին դիմում է Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարությանը՝ թույլտվություն ստանալու համար։ Նախարարությունը շրջխորհրդի գործկոմի առաջարկությանը տալիս է իր համաձայնություն՝ բացառության կարգով։ Երկու տարի անց՝ 1994 թվականի հունվարի 28-ի որոշմամբ շրջխորհրդի գործկոմը հավանություն է տալիս «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ի (այդ ժամանակ ընկերության անունը «Վետերան» ՍՊԸ էր) խնդրանքին։ «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին Կոտայքի շրջխորհրդի գործադիր կոմիտեն թույլատրում է օգտագործել երկու կանգառասրահները, երկու սանհանգույցները և տրամադրում է դրանց պահպանման համար անհրաժեշտ 0.3 հա հողամաս։ Ընկերությունը նախատեսում էր նաև տարածքում բենզինի լիցքավորման կետ կառուցել։ 2005 թվականին «Արզնի-էքսպրես»-ը դիմում է Կադաստրի կոմիտեին, որ վերջինս գրանցի իր սեփականության իրավունքը գույքերի նկատմամբ։ Բայց Կադաստրի կոմիտեն մերժում է գրանցումը՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերը ներկայացվել են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան։ «Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերից երևում է, որ գույքը գտնվում է ՀՀ Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության հաշվեկշռում, Ձեզ միայն թույլատրված է վերակառուցել»,- նշված էր Կադաստրի կոմիտեի պատասխանում։ Կադաստրի կոմիտեից մերժում ստանալու հետո՝ 2006 թվականին, «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ն դիմում է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով տիրազուրկ ճանաչել կանգառասրահներն ու սանհանգույցները և որպես բարեխիղճ տիրապետողի՝ գրանցել իր սեփականության իրավունքը դրանց նկատմամբ։ Ընկերությունը դատարան է ներկայացրել Կոտայքի մարզպետարանից, Տրանսպորտի և կապի նախարարությունից և Արզնիի գյուղապետարանից ստացված գրությունների պատասխանները, որոնցում այդ գերատեսչությունները հայտարարել էին, որ շինությունները իրենց հաշվեկշռում չեն և իրենց չեն պատկանում։ Հետաքրքրական է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունից գրությանը պատասխանել է փոխնախարար Վարդան Վարդանյանը։ Նա, մինչև փոխնախարար նշանակվելը, եղել է Կոտայքի մարզպետի խորհրդականը։ 1991-1995 թվականներին էլ զբաղեցրել է Կոտայքի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Նույն ժամանակահատվածում շրջխորհրդի գործկոմում էր աշխատում նաև Հակոբ Բալասյանը։ Բալասյանն ու Վարդանյանը նաև կուսակիցներ են, երկուսն էլ եղել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ Կոտայքի մարզի դատարանը 2006 թվականին բավարարում է ընկերության հայցը, և կանգառասրահների ու սանհանգույցների նկատմամբ գրանցվում է «Արզնի-Էքսպրես» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը։ Առավել մանրամասն՝ սկզբնաբյուրում: |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
