Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

Ստամբուլում փրկել են հեղեղի մեջ հայտնված կնոջը

432
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ., 12:18
Ստամբուլում փրկել են հեղեղի մեջ հայտնված կնոջը

Ստամբուլի արևմտյան մասում՝ Էսենյուրթ շրջանում, նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է անձրևանոցով կինը փորձում ոտքի վրա մնալ, սակայն հանկարծ սայթաքում և ընկնում է, իսկ անձրևաջրերի ուժեղ հոսքը քշում է նրան։ Մի քանի վայրկյան անց երեք տղամարդ մոտենում են կնոջն ու օգնում:

Նշենք, որ թուրքական մեգապոլիսում հորդառատ անձրևներ են տեղում։ Տեղումներն ուղեկցվում են մինչև 80 կմ/ժ արագությամբ քամիներով: