2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազությունում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հոկտեմբերի 12-ին կայացած նիստում 2 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը: Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազներն առանց հարգելի պատճառի բացակայել են դատական նիստից: Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումներով՝ Երևան քաղաքի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն անձի նկատմամբ նախկինում նշանակված է եղել «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ՝ կրկին դատական նիստից առանց հարգելի պատճառի բացակայելու համար»։ Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
111Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
196Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
16207.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
44707.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
15106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
17504.11.2026, 16:12
