«Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն ԶԼՄ-ներն օգտագործում են՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերը սաբոտաժի ենթարկելու համար». Դմիտրիև
![]() Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Եվրոմիությունը լրատվամիջոցներն օգտագործում են Ուկրաինայում խաղաղության հասնելու ցանկացած ջանք և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը խափանելու համար։ «Կարևոր թեմա, որը բոլորը անտեսում են․ Մեծ Բրիտանիայի ձախակողմյան կառավարությունը ձգտում է «Ուկրաինայում հավերժական պատերազմի»՝ բրիտանական կենսակերպի քայքայումից ուշադրությունը շեղելու համար։ Մեծ Բրիտանիան օգտագործում է իր հսկայական մեդիա ռեսուրսները՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու ցանկացած ջանք և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ցանկացած համագործակցություն սաբոտաժի ենթարկելու համար։ ԵՄ-ն հետևում է նրան», — գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Դմիտրիևը հայտարարել էր, որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պետք է դադարեցնեն պատերազմ հրահրելը, քանի որ, նրա խոսքով, միջազգային հանրությունը խաղաղություն է ցանկանում։ |

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
5515:49
«Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունները չեն կարող կոտրել նրա ժողովրդի կամքը»․ Զախարովա
5415:43
«Չէիք մտածո՞ւմ, որ աթոռը կկպներ մեկին ու կմահանար», «լավ էլի, եկեք Կիկոսի մահը չսարքենք»․ բանավեճ՝ լրագրողի և Վահագն Ալեքսանյանի միջև (տեսանյութ)
7315:36
«Տիտղոսային ընդդիմությունը, ինչպես միշտ, օրակարգ չունի». Ստեփան Դանիելյան
6915:30
«Կարող ա չափերով մի քիչ մեծ եմ՝ երևացել եմ․ բոլորն էլ ծեծել են»․ Նարեկ Բաբայան (տեսանյութ)
6415:18
«Ընդդիմադիրների նկարներով դագաղներն ու պսակնե՞րն են հանրային ճնշումը»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6115:00
