Թրամփի վարչակազմը չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի յոթ թեկնածուներից և ոչ մեկին
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի յոթ թեկնածուներից և ոչ մեկին։ Ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ ներկա թեկնածուները պատրաստ չեն կազմակերպության արմատական բարեփոխմանը և բավարար չափով չեն ներկայացնում ամերիկացի նախագահի տեսակետները, հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով ներքին քննարկումներին ծանոթ ամերիկացի երկու պաշտոնյաների։ ՄԱԿ-ում ընթանում է Անտոնիու Գուտերեշի իրավահաջորդի ընտրության գործընթացը, որի երկրորդ և վերջին հնգամյա ժամկետն ավարտվում է 2026 թվականի վերջին։ ԱՄՆ-ն, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս չորս մշտական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ունեն վետոյի իրավունք։ Յոթ ներկա հավակնորդների շարքում Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական քվեարկություններում առաջատար է Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը, որը նախկինում ղեկավարել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը։ Գերատեսչությունում հայտարարել են, որ Վաշինգթոնը կաջակցի միայն այն թեկնածուին, որը պատրաստ կլինի իրականացնել «էական բարեփոխումներ»։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
