Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
![]() Հռոմի պապ Լևոն XIV-ն անդրադառնալով Միացյալ Նահանգների իշխանությունների՝ մահապատժի իրականացումն ուղիղ եթերով հեռարձակելու ծրագրերին՝ նման պատիժն անընդունելի է հայտարարել՝ ընդգծելով, որ այն ոտնձգություն է անձի անձեռնմխելիության դեմ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մահապատիժն անընդունելի է, քանի որ այն հարձակում է անձի անձեռնմխելիության և արժանապատվության դեմ։ Հանրային բարիքը կարելի է պաշտպանել, իսկ արդարադատության պահանջները՝ բավարարել առանց մահապատժի դիմելու»,- գրել է Պապը X սոցիալական ցանցում։ Հռոմի պապ Լևոն XIV-ը նաև նշել է, որ ժամանակակից աշխարհում գոյություն ունեն պատժի այնպիսի մեթոդներ, որոնք պաշտպանում են քաղաքացիներին՝ առանց մեղավորներին զրկելու փրկագնման հնարավորությունից։ Նշենք, որ Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նախկինում հայտարարել էր, որ դեկտեմբերի 3-ին նախատեսված՝ Նիդալ Մալիկ Հասանի (ով Տեխասի ռազմակայանում սպանել էր ծառայակից 13 զինծառայողի) գնդակահարության միջոցով մահապատիժը հեռարձակվելու է ուղիղ եթերում։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
