Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին

934
Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ., 11:43
«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին

Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ Իսլամական Հանրապետության մասին արված մեկնաբանություններին, ասել է, որ Միացյալ Նահանգներին նվաստացուցիչ պարտություն է սպասվում։ «Պատմության ընթացքում մենք՝ իրանցիներս, դիմակայել ենք նրանց, ովքեր իրենց հռչակել են տիեզերքի տիրակալներ և ձգտել են ոչնչացնել հին քաղաքակրթությունները։ Նրանք գալիս էին հուր ու բոցով, հեռանում՝ փոշու ու ամոթի մեջ»,- գրել է նա՝ X-ի իր էջում։

Չորեքշաբթի Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Իրանն «ամբողջությամբ կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ։