ՈւԵՖԱ-ի 55 անդամից 54-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն Ադրբեջանը
![]() ՈՒԵՖԱ-ի 55 անդամից 54-ը՝ բացառությամբ Ադրբեջանի, հաստատել են ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ իրենց վստահության կորուստը և կոչ են արել բարեփոխումների։ ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել Բեռլինում կայացած իր կոնգրեսից հետո. «Վերջին ամիսներին հիմնարար փոփոխություններ պահանջելով՝ ՈՒԵՖԱ-ն և բոլոր ազգային ասոցիացիաները (բացառությամբ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի) համաձայնության են եկել ՖԻՖԱ-ի բարեփոխումների հստակ ուղղության շուրջ։ Ազգային ասոցիացիաները վերահաստատել են ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ իրենց վստահության կորուստը։ Միայն ինստիտուցիոնալ բարեփոխումները բավարար չեն լինի։ ՖԻՖԱ-ն նաև նոր ղեկավարության կարիք ունի՝ հարգված և միավորող առաջնորդ, որը խորը արմատներ ունի ֆուտբոլում, ունի առաջնորդելու տեսլական և փորձ, տարածաշրջաններում վստահություն ներշնչելու կարողություն և անսասան նվիրվածություն զարգացմանը, բարեփոխումներին, ամբողջականությանը և անկախությանը։ «ՖԻՖԱ-ի բարեփոխումների և ապագա կառավարման վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների և նրանց գործընկերների միջև ամբողջ համաշխարհային ֆուտբոլում»: Նամակի հավելվածում թվարկված են ՈՒԵՖԱ-ի պահանջները ՖԻՖԱ-ից՝ պարչտականությունների տարանջատում, ՖԻՖԱ-ի խորհրդի դերի ամրապնդում, կոմիտեների արդյունավետացում («որպեսզի դրանք ունենան հստակ նպատակ և իրական արժեք»), նախագահի նշանակում, որը «ղեկավարում է, այլ ոչ թե կառավարում», խաղերի օրացույցի վերաբերյալ միակողմանի որոշումների դադարեցում, ՖԻՖԱ-ի ռեսուրսների անձնական կամ ընտրական նպատակներով օգտագործման արգելք և այլն։ |

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
18400:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
171Երեկ, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
144Երեկ, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
20319.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
15018.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
92917.11.2026, 00:43
