«ՆԱՏՕ-ն ժամերի ընթացքում կփակի Ռուսաստանի ելքը դեպի Բալթիկ ծով»․ Ցահքնա
![]() Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ փակել Ռուսաստանի համար ելքը դեպի Բալթիկ ծով։ Այս մասին բրիտանական The Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության թարմացված ծրագրերի շրջանակում դաշինքն ի վիճակի է օպերատիվ կերպով փակել Ֆիննական ծոցն ու Բալթիկ ծովը։ Դա ամբողջությամբ կմեկուսացնի Ռուսաստանի Բալթյան նավատորմը և կկտրի Կալինինգրադի մարզի մատակարարման ծովային ուղիները։ Ցահքնան տարածաշրջանն անվանել է Մոսկվայի համար «կենսական նշանակության զարկերակ», որով իրականացվում է ռուսական նավթի ծովային արտահանման մինչև 60%-ը։ Միևնույն ժամանակ, Էստոնիայի արտգործնախարարը հստակեցրել է, որ նման կոշտ միջոցները կարող են կիրառվել բացառապես ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի շրջանակում՝ այսինքն՝ դաշինքի անդամներից մեկի վրա Ռուսաստանի ռազմական հարձակման դեպքում։ Բացահայտ ագրեսիայի բացակայության պայմաններում դաշնակիցները կշարունակեն խստորեն պահպանել միջազգային ծովային իրավունքը և նավագնացության ազատությունը։ Դիվանագետը նաև նշել է, որ այս պահին Ռուսաստանի կողմից իրական հարձակման նախապատրաստման որևէ նշան չի արձանագրվում։ |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
