Արևելյան Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության ցուցանակը հանվել է
![]() Արևելյան Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության աշխատակիցները հեռացրել են հաստատության ցուցանակները՝ Իսրայելի կողմից սահմանված՝ գործունեությունը դադարեցնելու վերջնաժամկետի լրանալուն պես։ Reuters-ի լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են աշխատակիցները շենքի վրայից հեռացնում «Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն» գրությամբ ցուցանակը, ինչպես նաև հյուպատոսական բաժնին վերաբերող մեկ այլ ցուցանակ։ Շենքի վրա դեռևս ծածանվում էր Մեծ Բրիտանիայի դրոշը։ Times-ի հաղորդմամբ՝ Իսրայելը չի պատրաստվում արտաքսել դիվանագետներին և նրանց ընտանիքներին։ Նրանք պետք է աշխատեն Թել Ավիվում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատնից։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հյուպատոսության դիվանագիտական կարգավիճակը կչեղարկվի։ Նշենք, որ այսօր լրանում է 30 օրը՝ այն պահից, երբ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հրահանգել էր փակել Արևելյան Երուսաղեմում գտնվող հյուպատոսությունը։ Դա պատասխան էր Մեծ Բրիտանիայի որոշմանը՝ արգելել Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի հետ առևտուրը։ |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
