Թաիլանդը մտադիր է սահմանել ելքի հարկ
![]() Թաիլանդի ֆինանսների նախարարությունը պատրաստում է ելքի հարկ սահմանելու օրինագիծ։ Ըստ The Nation-ի կողմից մեջբերված փաստաթղթի՝ վճարը կգանձվի անկախ քաղաքացիությունից։ Նոր միջոցը կկիրառվի Թաիլանդից մեկնող բոլոր ավիաուղևորների համար։ Սկզբում վճարը կկազմի 1000 բատ, իսկ հետագայում կսահմանափակվի 5000 բատով։ Վճարը պետք է վճարվի սահմանը հատելուց առաջ։ Ավիաընկերությունները պետք է հարկը ներառեն թռիչքների գնի մեջ։ Չվճարելու դեպքում կսահմանվի կրկնակի տուգանք։ Ցամաքային սահմաններով կամ նավահանգիստներով մեկնումներն սկզբում կազատվեն հարկից։ Կառավարությունը հարկից կազատի թագավորական ընտանիքի անդամներին, նրանց շրջապատին, բուդդայական Սանգհայի գերագույն պատրիարքին և օտարերկրյա պետությունների ղեկավարներին։ Երկրի պաշտոնական հյուրերը, երկու տարեկանից փոքր երեխաները, թռիչքային անձնակազմը և տարանցիկ չվերթների ուղևորները, որոնք չեն լքում օդանավակայանի նշանակված տարածքները, նույնպես կստանան ազատումներ։ Իշխանությունները նախաձեռնությունը բացատրում են պետական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու և արտակարգ իրավիճակների համար պահուստներ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Նմանատիպ հարկ Թաիլանդում գոյություն ուներ 1983 թվականից, սակայն այն վերացվեց ցամաքային և ծովային տրանսպորտի համար 1986 թվականին, իսկ օդային ճանապարհորդությունների համար՝ 1991 թվականին։ Միաժամանակ, Թաիլանդը նախատեսում է 2027 թվականից սկսած ներդնել զբոսաշրջային հարկ օտարերկրացիների համար։ Այն կկազմի 450 բատ։ Սկզբում հարկը կգանձվի օդային ճանապարհով ժամանողներից, իսկ ավելի ուշ կտարածվի ցամաքային կամ ծովային ճանապարհով ժամանողների վրա։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
