Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2026 թ.

Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է` մնացել են Լարսի ռուսական հատվածում

87
Այսօր, 18:54
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է` մնացել են Լարսի ռուսական հատվածում

Այսօր Հայաստանի մի քանի քաղաքացի ահազանգել են ֆետելրագրող Գագիկ Շամշյանին, որ մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդ կոնյակով բեռնված իրենց բեռնատարներով հայտնվել են պատանդի կարգավիճակում:

Վարորդներից մեկը, որն ըստ իր խոսքերի, ներկայացնում էր բոլորի կարծիքը, ասել է. «Մեկ ամիս է՝ Լարսի ռուսական կողմում կանգնել ենք բեռներով, ոչ բեռնատարների տերերն են կարողանում գումար ուղարկել, ոչ մենք ենք կարողանում մնալ, դիզվառելիքն էլ վերջացել է, գնում, բերում ենք, որ գոնե կարողանանք տաքանալ, ու չգիտենք ինչ անել։ Մոտ 30-40 բեռնատար կա այս պահին կանգնած, որոնք բարձված են կոնյակով»։