«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
![]() Թեհրանը նախազգուշացնում է Վաշինգթոնին Իրանի վրա հարձակում չգործել ինչպես Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, այնպես էլ դրանցից հետո, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։ «Եթե ընտրություններից առաջ կամ հետո՝ անկախ դրանց արդյունքից, նրանք (ԱՄՆ-ն՝ խմբ.) ինքնուրույն կամ (Իսրայելի՝ խմբ.) դրդմամբ քայլեր ձեռնարկեն Իրանի դեմ, Իսլամական Հանրապետության զինված ուժերն անմիջապես, հզոր և ցավոտ հարված կհասցնեն ամերիկյան թիրախներին՝ առանց որևէ սահմանափակման, ինչպես դուք տեսաք Ռամադան ամսվա պատերազմի ժամանակ (ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի հետ հակամարտության թեժ փուլը փետրվար-ապրիլ ամիսներին՝ խմբ.)»,- ասել է Աբդոլլահին, որի խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ «Եթե կրկին ռազմական գործողություններ սկսվեն, ապա դրա «կրակը կկլանի բոլորին»»,- հավելել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։ |

«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
10802:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
16601:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
15400:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
167Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
156Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
167Երեկ, 23:12
