«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
![]() ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրաքվեն, ըստ էության, միանձնյա և ժողովրդավարական կառավարման սկզբունքների փոխհարաբերության եզակի ցուցիչներից է, այն ցանկացած իշխանության իրական և ենթադրյալ լեգիտիմության լակմուսի թուղթն է։ Հատկապես՝ գլոբալիզմի հետևորդների միջավայրում այն վաղուց է որակվել որպես խիստ անհանգստացնող իրավաքաղաքական երևույթ, քանզի անհամեմատ ավելի դյուրին է վերահսկելի դարձնել միանձնյա կառավարիչներին, քան՝ մի ողջ ժողովրդի։ Դրա վառ օրինակն էր Եվրոպայի համար Սահմանադրության պայմանագրի առնչությամբ եվրոպական երկրների ղեկավարների անվերապահ նախնական ստորագրությունների փաստը։ Ի դեպ, դրանց հաջորդեցին այդ երկրներում կայացած ջախջախիչ հանրաքվեները։ Ըստ էության, ԵՄ անդամակցությանը նվիրված հանրաքվեները ևս առանձնակի բարձր ցուցանիշներով չեն ուղեկցվել։ Օրինակ, Նորվեգիան ԵՄ֊ին անդամակցելը երկու անգամ մերժել է՝ 1972թ. և 1994թ., իսկ մյուսներում այն կազմել է միջինը 65 տոկոս, օրինակ՝ Մալթայում, Էստոնիայում, Լատվիայում և այլն։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
10802:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
16601:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
15400:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
167Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
156Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
167Երեկ, 23:12
