«Ումերովը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին»․ #Axios
![]() Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է Կիևում Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցություններից հետո գրանցված «նշանակալի առաջընթացի» մասին, հաղորդում է Axios-ը։ «Մասնավորապես, տարաձայնությունների թիվը տասնյակներից, ըստ էության, նվազել է մինչև մեկ-երկու առանցքային հարցի, որոնք դեռևս բանակցությունների առարկա են։ Միտումը դրական է։ ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցի վրա։ ԱՄՆ-ն հասկանում է ռազմաճակատում տիրող իրավիճակը և բոլորին հասկացնել է տալիս, որ այս սարսափելի պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է նա։ Ումերովը նաև արձագանքել է Kyiv Independent-ի հրապարակմանը, ըստ որի՝ Ուկրաինայի կառավարությունն իբր ավելի ու ավելի է հիասթափվում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի աշխատանքից։ Նրա խոսքով՝ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Սթիվը մեզ հետ միասին հիանալի աշխատանք է կատարել։ Մենք ժամանակ չենք կորցնում և շարունակում ենք կենտրոնանալ լուծումների որոնման վրա»,- հայտարարել է Ումերովը։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
