«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան
![]() «Կան խաղի կանոններ, որոնք չպետք է խախտվեն․ եթե անգամ կուսակցությունից դուրս ես գալիս, կա տեղեկատվություն, որը որոշակի էթիկայի կանոնադրությունից ելնելով՝ չպետք է բարձրաձայնել, բայց եթե կան կոռուպցիոն հարցեր, այդ մասին պետք է բարձրաձայնել։ Հայկ Սարգսյանը հրապարակավ խոսել է իր կուսակցական ընկերների կողմից ենթադրաբար կատարված կոռուպցիոն չարաշահումների մասին։ Թե այդ կծիկն ո՞ւր կտանի, ցույց կտա ժամանակը։ Հայկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ բանակի թվաքանակը կրճատվել է․ սա միանշանակ կարևոր է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Արեգ Սավգուլյանը՝ հավելելով, որ Հայկ Սարգսյանի բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի։ «Իրենք գնում են այս ճանապարհով՝ Հայկ Սարգսյանին կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին, կհավաքվեն, Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը ցախ կշպրտեն կրակի մեջ, բոլորը կձևանան, որ իրենք սուրբ են, չեն շեղվել կուսակցական գծից։ Բայց եթե նիկոլիզմի արդարադատության ժամանակ իրենք նույնպես չհայտնվեն այդ զոհասեղանին, ապա հաջորդ իշխանությունների ժամանակ միանշանակ զբաղվելու են Հայկ Սարգսյանի բարձրաձայնած հարցերով»,- հավելեց Սավգուլյանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
