Երևան`   +29 °C
Այսօր`   Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2026 թ.

«Պատերազմներ հրահրելով և դրանցից ուրիշի ձեռքերով շագանագներ դուրս բերելով առաջ գնալ հնարավոր չէ»․ Արա Արայան

55
Այսօր, 14:42
«Պատերազմներ հրահրելով և դրանցից ուրիշի ձեռքերով շագանագներ դուրս բերելով առաջ գնալ հնարավոր չէ»․ Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը. «Դոնալդ Թրամփը փոխել է մազերի գույնը:)
Վիտկոֆն ու Քուշներն այցելեցին Մոսկվա և Կիև, ուկրաինական պատերազմը գոնե կանգնեցնել չի ստացվում:
Իրանի դեմ պատերազմն ավարտել չի ստացվում և հավանաբար իրանական ավանտյուրան աֆղանական ավանտյուրայի պես կավարտվի հերթական փախուստով:
AI մասին Թրամփի ու այդ ոլորտի ճարպիկ մագնատների հյուսած լեգենդները առայժմ ԱՄՆ-ին որևէ քաղաքական, տնտեսական ու ռազմական նոր կշիռ չեն հաղորդում:
Ավելին, նույնիս Տեքսասի պես մոլի հանրապետական նահանգում ցանկանում են AI ֆաբրիկաների կառուցումը արգելել, որոշ նահանգներում այդ ֆաբրիկաների կառուցումից հետո վերջին տարիներին էլեկտրոենրգիայի սակագինը աճել է կրկնակի և ավել անգամ: NVIDIA-ի Ջենսեն Վոնգը հենց այնպես չի հասել հեռավոր Հայաստան: Աշխարհի որ ծայրում քիչ թե շատ էժան էներգիայի աղբյուր տեսնում, մի անգար ֆաբրիկա են կառուցում, սա հենց այնպես...
Իսկ Կոնգրեսի ընտրություններին մնացել է ընդհամենը երկու ամիս և հանրապետական կուսակցությունը այդ հաղթելու գրեթե ոչ մի շանս չունի, Թրամփը իր պաշտոնավարման մնացած երկու տարին անցկացնելու է ընդդիմադիր Կոնգրեսի պարագայում և համապատասխան ճնշման տակ:
Այնպես չէ, որ դեմոկրատները Ամերիկան այս խորքային ճգնաժամից դուրս բերելու լուծում ունեն, թրամփիզմը IT կորպորացիաների և հրեական լոբբիի միջոցով ճգնաժամից դուրս գալու, կամ ժամանակ շահելու անհաջող փորձ էր:
Չինաստանը այս ամենին լուռ հետևում է ոչ մի առճակատման մեջ չմտնելով: Մինչ Արևմտյան աշխարհը դեգրադացվում է, Չինաստանը արագ քայլերով զարգանում է:
AI հեղափոխության գլխավոր շահառուն նույնպես լինելու է Չինաստանը, քանզի արհեստական բանականություն կոչվածը կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսության մեջ, պետք է ունենալ ռեալ բազա, ռեալ մեծ ու փոքր արդյունաբերություն: Իսկ նման տնտեսություն ունի միայն մեկ երկիր և դա Չինաստանն է:
Տարեցտարի, ամսեամիս մեր շրջապատում չինական արտադրության ապրանքներն ավելանում են, իսկ այլ երկրների, հատկապես Արևմտյան երկրներում արտադրված ապրանքների թիվը գնալով փոքրանում է, նույնիսկ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք հաստոցաշինությունն ու ավտոարդյունաբերությունը...
Պատերազմներ հրահրելով և դրանցից ուրիշի ձեռքերով շագանագներ դուրս բերելու, կամ ավանդական գաղութատիրության միջոցով առաջ գնալ հնարավոր չէ:
Կամ Եվրոպան ու ԱՄՆ-ը կառաջարկեն զարգացման համամարդկային հայեցակարգ, հիմնված հումանիզմի ու արդարության վրա, կամ կշարունակեն մնալ, որպես սպառողական շուկաներ, ինչը երկար չի տևի...
Իսկ ո՞ւր է գնալու Հայաստանը...»։

Աղբյուրը`   Արա Արայան