Ովքեր են ներկա եղել Ալեն Սիմոնյանի հարսանիքին
![]() «ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսանեկան հարսանեկան միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարսանիքին մասնակցել են նաև փոխվարչապետերը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ու փոխնախագահները, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր տիկնոջ հետ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և կառավարության գրեթե ողջ կազմը։ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ներկա է եղել իր կնոջ հետ, ում հետ վերջերս է ամուսնակցել: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության գրեթե ամբողջ կազմը մասնակցել է Սիմոնյանի հարսանիքին։ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Փաշինյանի աներորդին եղել է Սիմոնյանի հարսանիքի ազապը: Հատկանշական է նաև Սյունիքի իշխանական թիմի ներկայացուցիչների ներկայությունը։ Մասնավորապես՝ միջոցառմանը ներկա են եղել Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Գորիսի երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Մարզպետներն իրենց կանանց հետ ևս մասնակցել են Սիմոնյանի հարսանեկան արարողությանը: Հավելենք, որ հետ միջոցառումը վարել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Արդեն իրենց երգերով հանդես են եկել երգիչներ Էրիկը, Սուպեր Սաքոն, երգչուհի Իվետա Մուկուչյանը: ![]() |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06

