Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2026 թ.

«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան

59
Այսօր, 12:06
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ղրղզստան, ուր կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հանդիպումից մեծ ակնալիքներ չպետք է ունենալ, քանզի շատ խնդիրներ են կուտակված։ Նրանք, ովքեր կարծում են, թե Ռուսաստանը ցանկանում է կամ շահագրգռված է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել՝ սխալվում են։ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության է եկել Ռուսաստանի իշխանության կամոք, 2021թ․-ին վերընտրվել է Ռուսաստանի մեծ աջակցությամբ։ Հայ-ռուսական հարաբերություններին պետք է ռեստարտ, սակայն դա Նիկոլ Փաշինյանի օրոք չի կարող տեղի ունենալ, քանզի Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին չի համարում ընտրված, լեգիտիմ վարչապետ։ Նիկոլ Փաշինյանն էլ ԵՄ Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին դեկլարատիվ օրենք ընդունելով, բազում այլ քայլերով՝ բացահայտ հակադրվել է Ռուսաստանին։ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով՝ Պուտինի հետ «առևտուր անելը» պրիմիտիվ խաղ է, որը հազիվ թե արդյունք տա։ Եթե հայկական գյուղմթերքների, մյուս ապրանքների Ռուսաստան արտահանման արգելքն առաջիկայում չհանվի՝ կարելի է ասել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումն արդյունավետ չի եղել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան