Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը տեղի կունենա Ստամբուլում
399
Կիրակի, 30 օգոստոսի, 2026 թ., 17:24
![]() Մեքքայի համաձայնագրի քաղաքական և պաշտպանական կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 31-ին Ստամբուլում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Դրան կմասնակցեն ստորագրող երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, ինչպես նաև գլխավոր շտաբների պետերը։ Նիստին Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և գլխավոր շտաբի պետ գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուն։ Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ստորագրեցին Մեքքայի համաձայնագիրը։ Այն նախատեսում է, որ ստորագրող երկրներից մեկի վրա հարձակումը կհամարվի ագրեսիայի ակտ բոլոր ստորագրողների նկատմամբ։ |

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
155Երեկ, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
119Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
17727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
14227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
13227.10.2026, 10:12
