«Պետությունը փորձում է միջամտել Կաթողիկոսի՝ հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշմանը»․ Արփինե Ֆանյան
![]() «Այս քրեական վարույթը Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինական լիազորությանը վերաբերող որոշման առիթով է, որին պետությունը չի կարող միջամտել»,- անդրադառնալով Գարեգին Բ-ի վերաբերյալ գործին՝ ասաց փաստաբան Արփինե Ֆանյանը։ «Ամենայն հայոց կաթողիկոսը կայացրել է իր հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշում, որը բացառապես իր լիազորության մեջ է, և պետությունը փորձում է միջամտել այդ որոշման կայացմանը՝ քրեաիրավական գործիքակազմի կիրառման սպառնալիքով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով․ «ՀՀ-ն չի հանդիպել նման դեպք, երբ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քննվի քրեական գործ։ Այս ամբողջ պրոցեսը լեգիտիմ չէ»։ Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
