Իջևանի քաղաքապետը գործի է անցել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Նոյեմբերի 30-ին Իջեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մեր տեղեկություններով, քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել, չնայած Սամվել Կարապետյանի վարկանիշն Իջևանում բավականին բարձր է, և դա նաև նրանով է պայմանավորված, որ նրա մայրն Իջեւանի Գանձաքար գյուղից է, իսկ Կարապետյանը տեղի բնակիչների համար շատ բարեգործություններ է արել, և նրան մարդիկ սիրում ու վստահում են: Մեր աղբյուրն ասում է, որ Մամիկոն Ասլանյանի մայրը նույնպես Իջևանից է, և Ասլանյանը ևս Իջևանում հարգանք է վայելում: Ուստի «Ուժեղ Հայաստանն» ունի բավականին լավ շանսեր: Դա է պատճառը, որ Արթուր Ճաղարյանը բավականին անհանգիստ է: 5 տարի շարունակ Իջևանի համար ոչինչ չանելով, նա ՔՊ-ի օրինակով, վերջին ամիսներին գործի է անցել․ շենքերի վերելակներն է փոխում, Իջևանի կենտրոնում հին լողավազանն է նորոգել, բազմաբնակարան շենքերն է նորոգում, որ բնակչությունից քվե կորզի»: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
