«Այո՛, ԱԱԾ-ից եղել է արտահոսք, և գիտեմ՝ ով է այդ ինֆորմացիան տվել»․ Գեղամ Մանուկյան
![]() «Արտահոսքն անօրինական գործողություն է»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարությունը, թե Ռոբերտ Քոչարյանին «ուտեչկա» տվող կա, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Իսկ թե ԱԱԾ-ից արտահոսք է եղել, որ խուզարկության նախորդ գիշերը Ռոբերտ Քոչարյանը կամ ընտանիքը իմացել են, այո՛, եղել է արտահոսք։ Ես գիտեմ ով է այդ ինֆորմացիան տվել և եթե Նիկոլ Փաշինյանը խոստանա, որ թևերը ոլորած, ասֆալտի համն է կերցնելու՝ ես պատրաստ եմ հնչեցնելու անունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և շարունակեց․ «Ուզո՞ւմ եք ասեմ անունը․ Նիկոլ Փաշինյան, ԱԺ նիստերի դահլիճ։ Թող ինքն իրա գլուխը կոխի ասֆալտի մեջ, որովհետև այստեղից բացահայտ սպառնաց՝ Լևոն Քոչարյանի հարցից ներվայնացած, որ վաղը գալու ենք ձեր տները։ Ի՞նչ արտահոսք, բոլորի համար էլ պարզ է դա»։ |

«Երևանն այդպես էլ ԵԱՏՄ-ի հետ չի համաձայնեցրել եվրոինտեգրման իր ձգտումները»․ Զախարովա (տեսանյութ)
1515:42
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (տեսանյութ)
2715:36
«Եթե այսօր չասենք Քյարքի, նշանակում է՝ Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4415:30
«Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել էր Պուտինը»․ Զախարովա (տեսանյութ)
4815:24
«Ինչո՞ւ Ալիևին չեք կզցնում, որ իր անկախության հռչակագրից հրաժարվի, Տիգրանաշենի հարցով «զադնի» եք դնում․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6914:48
ՌԴ-ն Ռումինիայի դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատա է հայտարարել
9314:30
