«Խանըմի սիրտը, երևի, «Պռեգոմեշ» է ուզել». Ալիսա Գևորգյան
![]() Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քոչարյանի «թալանի» մասին յուրաքանչյուր հայ ունի իր պատմությունն ու վարկածը: Օրինակ՝ ես ունեմ բարեկամ, որն ամբողջ կյանքում մի օր, մի ժամ որևէ տեղ չի աշխատել, բայց ասում է, որ Քոչարյանն իրեն թալանել է: Դրա համար էլ այսօր չթալանող նիկոլի կողքին է: Գավառի ու հարակից համայնքների բնակիչների մեծ մասը համոզված է, որ Քոչարյանն է թալանել իրենց «տրիկոտաժն» ու «կոնդեսատորների» գործարանները, ու նրանց համար ընդհանրապես կարևոր չի՝ երբ Քոչարյանն էկավ Հայաստան, այդ գործարանները վաղուց թալանված ու սեփականաշնորհված էին: Հեղափոխական ու հետհեղափոխական ընտրությունների արդյունքներով արդարության ծարավ ժողովուրդն այս տարածքում ընտրում է չթալանող նիկոլին: Ութ տարիների ընթացքում Քոչարյանի միլիարդների թալանն իջավ միլիոնների, որոնց մասին էլ արդարության ծարավ ընտրազանգվածն այդպես էլ հոդաբաշխ մի նախադասություն չլսեց իրավապահներից: Փոխարենը՝ խաղաղիչ, արդարիչ ու չթալանիչ առաջնորդը շարունակում է իր հիստերիկ նոպաներն ու սպառնալիքները՝ կզզցնելու, պատերին տալու, հացին կակա ասելու ռեպերտուարներով: Դե մարդն ընտանիք է պահում, ինչ կարող ենք ասել, հակառակ դեպքում արդարության մոլի երկրպագու ինքնիշխան հպարտներից ինչպես պոկի Շուշանի ու Մարիամիկի մանիկյուռի, պեդիկյուռի գումարը: Արփին էլ, հրեն, մեծանում է: Խանմի սիրտն էլ երևի վերջերս Պռեգոմեշ է ուզել»: Աղբյուրը` Ալիսա Գևորգյան |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
