Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.

«4-րդ հանրապետության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանը քանդում է պետությունը»․ Ոսկան Սարգսյան

56
Այսօր, 18:00
«4-րդ հանրապետության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանը քանդում է պետությունը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «3-րդ հանրապետություն չկա, 4-րդ՝ նույնպես, կա Հայաստանի Հանրապետություն։ 4-րդ հանրապետության ստեղծման անվան տակ Նիկոլ Փաշինյանը քանդում է Հայաստանի Հանրապետությունը։ Դա արտաքին հզոր կենտրոններրի պատվերն է։ Դա է եղել 2018-ի կեղծ հեղափոխության, քաղաքական թատրոն-իշխանափոխության գլխավոր նպատակը։ Արցախը հանձնելու համար տարօրինակ պատերազմ էր հարկավոր, հազարավոր զոհեր, որպեսզի հետո ժողովրդին վախեցնեն նոր պատերազմով։ Մեր հերոս զինվորները, սպաները՝ լեյտենանտից գնդապետ, իրենց անձնազոհությամբ որոշակիորեն խանգարեցին այդ պլաններին, հերոսական դիմադրության շնորհիվ պատերազմը երկար ձգվեց, տևեց 44-օր։ Ինչ-որ չկարողացան պոկել պատերազմով՝ չեղած խաղաղության անվան տակ պոկում են Հայաստանից։ Կհանձնեն Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն, Հայաստանի մեջ ադրբեջանական ներկայություն, այդ թվում՝ զինված, կապահովեն, կարևոր ճանապարհների վրա կսահմանվի ադրբեջանական վերահսկողություն։ Ընդդիմադիրներն էլ, նախկինի նման, հայրենասիրական բոցավառ ճառեր կասեն ԱԺ-ում։ Այսպես քանդում են Հայաստան պետությունը։ ՔՊ հապավումը նշանակում է՝ քանդենք պետությունը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան