Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների, պատմական առնչությունների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Բարձր եմ գնահատում Երևանում Ձեր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը հիրավի նոր շունչ հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին: Համոզված եմ, որ մեր հանդիպման ընթացքում տեղի ունեցած անկեղծ քննարկումը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստեն մեր երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ գործընկերության ամբողջ ներուժի լիարժեք իրացմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների: Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում և պատրաստակամ է շարունակել ցուցաբերել մարդասիրական աջակցություն Ուկրաինայի ժողովրդին: Մաղթում եմ Ձեզ հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն»: |

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
155Երեկ, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
119Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
17727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
14227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
13227.10.2026, 10:12
