Ալեն Սիմոնյանով զբաղվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. ինչ էթիկա է խախտվել․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսի 17-ին սոցիալական ցանցում կատարած աղմկահարույց գրառումը, որտեղ նա քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական և նվաստացուցիչ բնույթի արտահայտություններ։ Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խնդրելով գնահատել՝ արդյոք նման հրապարակումը կարող է համարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի և էթիկայի նորմերի խախտում, ինչպես նաև պարզել՝ արդյոք Հանձնաժողովն ուսումնասիրում է գրառումը և պատրաստվում է համապատասխան գործողություններ ձեռնարկել։ Հանձնաժողովից մեր հարցմանը օպերատիվ պատասխանել են։ Պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ Հանձնաժողովը «մեդիա մոնիթորինգի շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն»՝ Ալեն Սիմոնյանի գրառման և դրա վերաբերյալ մեդիա հրապարակումների առնչությամբ։ Ավելին՝ ուսումնասիրությունն իրականացվում է «ԱԽ քարտուղարի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով վարույթի նախաձեռնման օրենսդրական հիմքերը գնահատելու նպատակով»։ Այս ձևակերպումն ուշագրավ է։ Հանձնաժողովը չի սահմանափակվել գրառման վերաբերյալ ընդհանուր մեկնաբանությամբ, այլ փաստացի այն ներառել է պաշտոնատար անձի վարքագծի հնարավոր խախտման տեսանկյունից ուսումնասիրության շրջանակում։ Հանձնաժողովը նաև պարզաբանել է իր իրավասությունը՝ հղում կատարելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետին։ Ըստ այդ դրույթի՝ Հանձնաժողովի գործառույթներից է պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ բացառությամբ օրենքով թվարկված մի շարք պաշտոնների, «վարքագծի կանոնների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը»։ Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի օգոստոսի 17-ի գրառման մեջ ընդդիմադիր պատգամավորների հասցեին օգտագործվել էին «մանկապարտեզի սաներ», «փոքրիկ ծաղրածուներ», սպառնացել «տրորել» և այլ վիրավորական բնույթի արտահայտություններ։ Գրառման մեջ հնչել էին նաև անձնական բնույթի այլ ձևակերպումներ և սպառնալիք պարունակող արտահայտություններ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյոք պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի նման վարքագիծը համապատասխանում է պաշտոնատար անձանց համար սահմանված վարքագծի կանոններին»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
