Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն այժմ գտնվում է կանանց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ կալանքի տակ, մեր տեղեկություններով, նստած է նույն խցում, որտեղ իրենց կալանքն են կրում Ավստրիայում նախկին հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը եւ խարդախության մեջ մեղադրվող մի կին։ Հիշեցնենք, որ Աշխեն Ալեքսանյանի արարքին ի սկզբանե տրված իրավական գնահատականը դատարանում փոխվեց։ Սկզբում նրան պետական դավաճանության մեջ էին մեղադրում, ապա դատարանը նրան արդարացրեց պետական դավաճանության հոդվածով, բայց պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք դրեցին եւ 2026-ի ապրիլին 2 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Նա դեռ մեկ տարի էլ պետք է անազատության մեջ մնա, եթե պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվի։ Ինքը՝ Արեգնազ Մանուկյանը, ձերբակալվել է 2026 թվականի հուլիսի 9-ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Նրան եւ Անդրանիկ Թեւանյանին մեղադրում են նույն գործի շրջանակներում, ըստ փաստաբանների՝ մեղադրանքն անհիմն է եւ քաղաքական։ Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել մեծ թվով հանրային գործիչներ, հատկապես՝ կանայք, իսկ երեկ նրան ազատ արձակելու պահանջով Երեւանում մի քանի ակցիա է իրականացվել»։
» |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
