Սահմանամերձ գյուղի արոտավայրում ական են հայտնաբերել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Վարդենիսի սահմանամերձ Գեղամաբակ գյուղում խուճապային իրավիճակ է ստեղծվել․ գյուղի արոտավայրում բնակիչներից մեկն ականի կամ ռումբի նմանվող առարկա է նկատել, ինչը լրջորեն անհանգստացրել է գյուղացիներին։ Դեպքի վայրում նախ գյուղի բնակիչներն են հավաքվել, սակայն չեն կարողացել հասկանալ՝ ինչ առարկա է գտել իրենց համագյուղացին, կանչել են գյուղապետին, ապա ահազանգել են ոստիկանություն։ Ոստիկաններն էլ կապ են հաստատել պաշտպանության նախարարության հետ, որտեղից սակրավորներ են ժամանել գյուղ, պարզել, թե ինչ է։ Ռումբը հենց տեղում պայթեցրել են։ Բայց դրանից հետո էլ գյուղում խուճապը չի անցել։ Բնակիչների շրջանում տարբեր վարկածներ են շրջանառվել, այդ թվում՝ մտահոգություն, թե հնարավոր է՝ հակառակորդը սահմանային հատվածից ներթափանցել է իրենց գյուղի տարածք՝ ական տեղադրել եւ հեռացել։ Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ փոխանցելով. «Օգոստոսի 12-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում պայթուցիկի նմանվող իր է գտել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին»։ Դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե։ Այնտեղ հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Սա պրոցեսուալ պարտադիր քայլ է։ Գեղամաբակի վարչական ղեկավար Վարդան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, առարկան, ամենայն հավանականությամբ, իրենց տարածքում է հայտնվել 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Նա բացառեց գյուղում շրջանառվող այն վարկածը, թե ականը վերջերս է բերվել եւ տեղադրվել հակառակորդի կողմից։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ականանման առարկան հայտնաբերել են հնձվորները»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
