«Ավազի ժամացույցը ՀՀ-ի համար միացված է մինչև դեկտեմբեր, ՌԴ-ի այս սանկցիաները շոկոլադ են թվալու»․ Նաիրա Զոհրաբյան
![]() «Այս խորհրդարանը չի արտացոլում այն ակնկալիքները, որն ունի հասարակությունը։ Մեր խորհրդարանը չի արտահայտում այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է մեր երկիրը․․․ ՀՀ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, 2 երկիր՝ Ադրբեջանը և Ռուսաստանը պահանջում են Սահմանադրության հանրաքվե անցկացնել, առաջիկայում օրակարգ կգա անկլավների հարցը, TRIPP-ի խնդիրը և Իրանի կոշտ դիրքորոշումը, Ռուսաստանի սանկցիաները գլխատել են ՀՀ գյուղատնտեսությունը»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս ռեժիմը գտնվում է աշխարհաքաղաքական թակարդում, և սուտ ասելն այս ռեժիմի համար տոտալ անպատասխանատվություն է։ Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին և այնտեղից հնչող հայտարարություններին՝ Զոհրաբյանը նշեց․ «Ես տեսնում եմ, որ Ռուսաստանը շարունակում է օրակարգում պահել հարցը՝ մեզ չեք ֆռռացնի, հանրաքվե անցկացրե՛ք և հստակ պատասխան տվե՛ք՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ․․․ Այս ռեժիմը կարողացել է իր հետույքը տեղավորել 2 աթոռների վրա, հիմա ՌԴ-ն և ԵՄ-ն ասում են՝ կողմնորոշվի՛․․․ Ավազի ժամացույցը ՀՀ-ի համար միացված է մինչև դեկտեմբեր․․․ Այս սանկցիաները շոկոլադ ու կակա են թվալու, Ռուսաստանի կողմից կարող են դաժանագույն սանկցիաներ կիրառվել»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
