ԵՊՀ պրոֆեսորն ի՞նչ կապ ունի․ փաստաբանը բացահայտում է կաշառքի գործի զավեշտը
![]() «Հրապարակը»-ը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաղորդել է, որ ԵՊՀ ամբիոնի վարիչի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննության ավարտի և գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու մասին: Ինչպես հայտնի է, խոսքը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի մասին է։ Այս պահի դրությամբ պարոն Մինասյանը շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը, սակայն նրա լիազորությունները դադարեցված են՝ տնային կալանքի տակ գտնվելու պատճառով․․․ էդիկ Մինասյանը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի եղբայրն է։ Մամուլում արդեն իսկ հնչում են տեսակետներ գործի հնարավոր քաղաքականացվածության կամ միտումնավորության վերաբերյալ։ Զրուցել ենք է պրոֆեսոր Մինասյանի փաստաբան Բենիկ Գալստյանի հետ։ Պարզեց, որ բուհ ընդունվող սուբյեկտը, որի մասին խոսվում է ձայնագրության մեջ, երբևիցե պրոֆեսոր Մինասյանի բուհ, որը ԵՊՀ-ն է, չի դիմել, ոչ էլ նպատակ է ունեցել դիմելու: Նա այլ բուհում է սովորում և հանձնել է մաթեմատիկայի քննություն: Պարտաստվո՞ւմ եք տնային կալանքի որոշումը բողոքարկել՝ հարցրեցինք փաստաբանին, նա պատասխանեց․ «Մենք փորձում էինք դա անել, բայց որոշումից մեկ օր անց գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատախազին: Այդ փուլում հնարավոր չի դա բողոքարկել: Բայց առաջին դատական նիստը՝ հուսով եմ, մինչեւ սեպտեմբեր կլինի ու խափանման միջոցը կփոխվի»: Հարցին, թե արդյո՞ք փաստաբանը կապում է մեղադրանքը Մինասյանի եղբոր՝ Արծվիկ Մինասյանի ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ, նա պատասխանեց. «Չեմ ուզում ինչ-որ բանի հետ կապել, ուղղակի սա թյուրիմացություն է, ինքն իրենով, որը հարթվելու է պարոն Մինասյանի արդարացման դատավճռով: Ամեն ինչ գալու է ի շրջանս յուր, էդիկ Մինասյանը վերադառնալու է իր աշխատանքին»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
