Երևան`   +33 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ.

«Հասարակության զարգացումն անհնար է, եթե ԱԺ-ում կարգադրություն են ստանում մեկ ուղեղային կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան

51
Այսօր, 18:42
«Հասարակության զարգացումն անհնար է, եթե ԱԺ-ում կարգադրություն են ստանում մեկ ուղեղային կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատգամավորների միջև ընդհարումները պարբերական բնույթ են կրում: 1-ին տպավորություն՝ Հայաստանի բնակիչներին զբաղեցնելու համար ԱԺ-ում «ջանք ու եռանդ» չեն խնայում:
2-րդ տպավորություն՝ Հայաստանի բնակիչներին զբաղեցնելու համար ԱԺ-ում «ջանք ու եռանդ» չխնայող անձինք գործում են նախապես պայմանավորված սցենարով:
3-րդ տպավորություն՝ Հայաստանի բնակիչներին զբաղեցնելու համար ԱԺ-ում «ջանք ու եռանդ» չխնայող, նախապես պայմանավորված սցենարով գործող անձանց ղեկավարները կարգադրությունները ստանում են մեկ ուղեղային կենտրոնի տարբեր առանձնասենյակներից:
Դեմ չեմ, հասարակությանն անհրաժեշտ է զբաղեցնել: Սակայն, միաժամանակ՝ հասարակությունը պետք է զարգանա: Իսկ վերջինիս զարգացումն անհնար է, եթե զարգացման գործում ներգրավված, ԱԺ-ում «ջանք ու եռանդ» չխնայող, նախապես պայմանավորված սցենարով գործող անձանց ղեկավարները կարգադրությունները ստանում են մեկ ուղեղային կենտրոնից, թեկուզ՝ տարբեր առանձնասենյակներից»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան