«Հիշեք ժողովրդական ասույթը, որ՝ ուղիղ խոսքը էշին են ասում». Հասմիկ Հակոբյան
![]() «Հիշեք ժողովրդական ասույթը, որ՝ ուղիղ խոսքը էշին են ասում: Դուք շատ ուղիղ ակնարկով ասում եք, որ անհնար է եվրոինտեգրում, որովհետև մեր արևմուտքում Հունաստանը չէ, Թուրքիան է. ո՞նց պետք է էլ ավելի ուղիղ ասել սրա մասին»,- արձագանքելով «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արեգա Հովսեփյանի ելույթին՝ ասաց ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով. «Դուք՝ որպես հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող, ո՞նց եք վերաբերում ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքին և եթե լինի հանրաքվե, ինչպիսի՞ դիրքորոշում կարտահայտեք»: Հովսեփյանը նշեց, որ երեկվա իր ելույթում խոսել է եվրոինտեգրման կարևորության մասին. «Ու դուք հիմա պնդում եք, որ մենք դեմ ենք եվրոինտեգրմա՞նը: Պետք է ավելի ուշադիր լսել: Երբ խոսում եք օրենքի մասին, ավելի մանրակրկիտ կանդրադառնամ, որովհետև ունենք իրավիճակ, երբ ունենք մեկտողանոց օրենք՝ առանց հիմնավորումների ու իրավիճակ, երբ գործադիրի ղեկավարն ասում է՝ օրենքի բովանդակությունն այսօր այլընտրանք չէ. առաջանում է որոշակի հակասություն»,- նշեց ընդդիմադիրը: Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
