Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Ավելի վաղ գրել էինք, որ օգոստոսի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի Տիչինայի փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում 5 անձ վիճաբանել են անվադողեր վերանորոգող աշխատակցի հետ, քաշքշել նրան և սպառնալիքներ հնչեցրել։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցներից մեկը եղել է Ալիկ Բանդուրյանը։ Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը հերքել էր Բանդուրյանի առնչությունը դեպքին և նշել, որ իր պաշտպանյալը որևէ կարգավիճակ չունի։ Սակայն «Հրապարակ»-ին Քննչական կոմիտեից այլ տեղեկություն են հայտնել։ Ըստ ՔԿ-ի՝ Ա. Բ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան ներգործության, և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանության հատկանիշներով։ «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 20 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը՝ հայտնել են ՔԿ-ից։ Քննչական կոմիտեն ի սկզբանե դատարան էր ներկայացրել Ալիկ Բանդուրյանին կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել է այն»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
