«Այս խորհրդարանը մեռելածին է, չի կարող քաղաքական կյանքի ծանրության կենտրոն դառնալ»․ Սուրեն Սուրենյանց
![]() «Այս խորհրդարանը մեռելածին է․ նման խորհրդարանները քաղաքական կյանքի ծանրության կենտրոն դառնալ չեն կարող»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ ԲՀԿ-ի հետ կապված դրվագը չնչին դրվագ չէ։ «ՀՀ էլեկտորալ պատմության մեջ առաջին անգամ «բեսպրեդել» որոշում է կայացվել ինչ-որ կուսակցության՝ խորհրդարան թողնել-չթողնելու վերաբերյալ։ Ինչքան այս խորհրդարանը գործի, դա, որպես լեգիտիմության բռնաբարության խարան, այս իշխանության ճակատին դաջված է լինելու․ սա մեկ։ Երկրորդ՝ դուք չեք հիշի մեկ այլ խորհրդարան, որպեղ ոչ միայն ընդդիմությունը կասկածի տակ դնի իշխանության լեգիտիմությունը, այլ իշխանությունը կասկածի տակ դնի ընդդիմության «ձայների օրգանիկ լինելը»․․․ Փորձում են ներառականության միջոցով շնչառություն հաղորդել մեռելածին խորհրդարանին, այլ կերպ ասած՝ լեգիտիմության բացակայությունը լրացնել ընդդիմության մասնակցությամբ»,- ընդգծեց Սուրենյանցը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
