«Դպրոցում երեխաները չէին ասո՞ւմ՝ ընկե՛ր Երեմյան, էս մեր վարչապետն ի՞նչ է գրում, մենք ի՞նչ սովորենք»․ լրագրողը՝ Ռուզաննա Երեմյանին
![]() «Դուք՝ որպես մանկավարժ, ինչպե՞ս եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի խոսույթը. չոքացնել, կզացնել, դոմփել։ Մեր սերունդն ի՞նչ է սովորում, օրինակ դպրոցում երեխաները չէին ասո՞ւմ՝ ընկե՛ր Երեմյան, էս մեր վարչապետն ի՞նչ է գրում, մենք ի՞նչ սովորենք»,- «Ֆակտոր»-ը դիմեց նախկին մանկավարժ, ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանին։ «Դպրոցը քաղաքական խոսույթ գեներացնելու վայր չէ և երեխաները երբեք ինձ հետ ոչ վարչապետի, ոչ ընդդիմության, ոչ որևէ քաղաքական անձի մասին խոսակցություն չեն ունեցել»,- ի պատասխան ասաց նա և շարունակեց․ «Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, ՀՀ վարչապետը քաղաքական անձ է և ինքը կարող է ձեզ ներկայացնել իր դիրքորոշումը, իր խոսույթը, և դա իր իրավունքն է»։ Հարցին՝ այդ խոսույթն արդյոք մեր սերնդի վրա վատ չի անդրադառնում, նշեց. «ՀՀ վարչապետն ունի իր քաղաքական դիրքին, կշռին, տեսակին բնորոշ, ասելիքը տեղ հասցնելու՝ հայերենի հրաշալի իմացություն»: Հարցին՝ կզացնելն ու չոքացնելը հրաշալի հայերե՞ն է, Երեմյանն ասաց. «Այ հիմա դուք բառն օգտագործեցիք, մեր խոսակցությունն ավարտվում է»: Երբ լրագրողը հայտնեց, որ ինքը վարչապետին է ցիտում, պատգամավորը նշեց. «Դուք իմ միտքն ընդհատեցիք»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
