«Դատավորը տխուր ասում է՝ այսքան մարդ եմ տեսնում փողոցում, ես իրենց կարայի կալանավորած լինեի». Արամ Վարդևանյան
![]() Խորհրդարանը քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Ընթանում է ելույթների փուլը։ Իր խոսքում անդրադառնալով դատաիրավական համակարգի խնդիրներին՝ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանն ասաց. «Կալանքը չպետք է լինի գործիք, որպես զենք՝ իշխանության ձեռքերում, բայց ՀՀ-ում այդպես է: Մի դատավորի հետ կապված հանգամանք ներկայացնեմ, որի առաջխաղացումն ի դեպ ամենից շատ դուք եք ապահովել: Ասում են՝ այդ դատավորը փողոցով քայլելիս, երբ տեսնում է մարդկանց, տխրություն է գալիս իր դեմքին ու հոգուն: Երբ հարցնում են՝ ինչի՞ց ես տխրել, ասում է՝ այսքան մարդ եմ տեսնում ու ես իրենց կարայի կալանավորած լինեի»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
