«Շատ փխրուն վիճակ է»․ Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-Իրան դիմակայությունը փոխընդունելի խաղաղ ելք չունի, իսկ դա նշանակում է, որ այժմ կողմերը բացառապես հակառակորդին պարտության մատնելու ծրագրեր են մշակում: Եվ այստեղ որոշիչ գործոն կդառնա ճիշտ թիրախի ընտրությունը: Մինչ այժմ պաշտոնական Վաշինգթոնն Իսրայելի հետ միասին ԻԻՀ կղերապետությունը տապալելուն ուղղված մի քանի անհաջող փորձեր արեցին: Բայց անգամ Ռահբարին ֆիզիկապես վերացնելով ցանկալի արդյունքին չհասան: Մինչդեռ Ռահբարի սպանությունը Իրանի իշխանությունների համար բացեց անհատական վրեժխնդրության դուռը, դրան նաև արդարացի հատուցման բովանդակություն հաղորդելով: Իսկ նման վրեժխնդրության ամենահարմար օբյեկտն անձնապես ԱՄՆ նախագահ Թրամփն է: Ենթադրվում է, որ Իրանի համար Թրամփի լիկվիդացիան կարող է դառնալ պատերազմն ավարտելու միջոց, քանի որ դրանից հետո պաշտոնական Վաշինգթոնում դժվար թե որևէ մեկը ցանկանա շարունակել այն՝ բոլոր մեղքերը կբարդվեն հենց Թրամփի վրա ու հարցը կփակվի: Բայց, մինչև այդ կետին հասնելը, Իրանը, հավանաբար, պետք է դիմի պատերազմական գործողությունների այնպիսի էսկալացիայի, որը կհանգեցնի ամերիկյան զինվորականների զանգվածային մահացության: Էսկալացիայի նպատակը կլինի ԱՄՆ ներսում հակաթրամփյան, հակապատերազմական տրամադրությունների կտրուկ աճը: Այդ պայմաններում Թրամփի չեզոքացումը տեսականորեն կարող է լիարժեք ծառայել Իրանի իշխանությունների նպատակին: Եթե, իհարկե, մինչ այդ Իրանի դեմ միջուկային զենք չկիրառվի: Շատ փխրուն վիճակ է»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
