Երևան`   +31 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ.

«Չգիտեմ՝ այս վանդելիան ինչպես է Ամազոնից հասել Երևան»․ Արթուր Սուքոյան

66
Այսօր, 12:18
«Չգիտեմ՝ այս վանդելիան ինչպես է Ամազոնից հասել Երևան»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարիներ առաջ Ալենին բնութագրող մի արտահայտություն դրեցի շրջանառության մեջ (մի երևելի բացահայտում չէր)՝ «ակվարիումի ձկան դեր տանող»։ Ուրախ եմ, որ այդ բնորոշումը հանրության շրջանում այդքան լայն տարածում գտավ։
Բայց այսօր այդ ձևակերպման համար մի փոքր թարմացում ունեմ։ Պարզել եմ՝ կոնկրետ ինչ ձկան մասին էր խոսքը։
Պարզվում է՝ սովորական ձուկ չէ։ Վանդելիա է՝ Ամազոնի ջրերում բնակվող փոքրիկ մակաբույծ ձուկ, որն ունի կենսաբանական մի առանձնահատկություն․ նա կարողանում է ներթափանցել մարդու հետանցք՝ ապաստան գտնելու կամ սնվելու նպատակով։
Չգիտեմ՝ այս վանդելիան ինչպես է Ամազոնից հասել Երևան, բայց քաղաքականության մեջ երբեմն աշխարհագրությունն էլ անզոր է։
Եվ հիմա արդեն ԱԽ-ի վանդելիան երկշաբաթյա այցով գտնվում էր Նիկոլ Փաշինյանի համապատասխան տեղում։ Դուրս գալուն պես ակնհայտ երևում է, թե որքան կուշտ, գոհ ու ոգևորված է վերադարձել։
Այ վանդելիա (Կարելի է հայաֆիկացնել՝ անվանելով «Վանդալեն»), տեսնում եմ՝ որքան կուշտ ու բավարարված ես։ Բայց մի բարի խորհուրդ տամ՝ գոնե «լողացիր», որ վրադ մնացած շեֆիդ կեղտը մի քիչ անցնի։ Թեև չեմ երաշխավորում, որ հոտն էլ կանցնի»։

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան